«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը իր կարծիքն հայտնել է թիմի նախկին հարձակվող Լուիս Սուարեսի հեռանալու մասին․
«Զղջում չի եղել։ Ինձ նշանակեցին, որպեսզի փոխեմ թիրում տիրող իրավիճակը։ Մենք մտածեցինք, որ ավելի լավ կլինի եթե Սուարեսը հեռանա։ Մենք մտածեցինք, որ նա կտեղափոխվի «Յուվենտուս» և ոչ «Ատլետիկո», բայց դուք երբեք չպետք է զղջաք այն բանի համար, որ ճիշտ որոշում եք կայացրել հօգուտ ակումբի և թիմի»,- Կումանի խոսքերն է փոխանցում Sport.es-ը։