Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Մարկո Ասենսիոն կարող է տեղափոխվել Պրեմիեր լիգա:
Todofichajes- ը հայտնում է, որ «Լիվերպուլը» հետաքրքրված է 25-ամյա իսպանացու տրանսֆերով: Աղբյուրի փոխանցմամբ, ակումբը փոխարինող է փնտրում Վեյնալդումին, ով հեռացավ այս ամառ, և պատրաստ է Ասենսիոյի տրանսֆերի համար վճարել մոտ 35 միլիոն եվրո:
Նշվում է, որ «Ռեալը» տեղյակ է անգլիական ակումբի հետաքրքրության մասին: Տրանսֆերը կարող է տեղի ունենալ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ: