Թենիսի ԱՄՆ բաց առաջնությունում պայքարը մտնում է եզրափակիչ փուլ: Մեկնարկել է 1/8 եզրափակիչ փուլը:
Շարունակում է փայլել ՀԱՀ ներկայացուցիչ Լլոյդ Հարիսը: Երիտասարդ թենիսիստն այս անգամ պայքարից դուրս թողեց փորձառու Ռայլի Օպելկային: Հարիսը հաղթեց 4 սեթում ՝ 6-7, 6-4, 6-1, 6-3 հաշվով: Հաղթանակի հասան նաև ֆավորիտների շարքին դասվող Ալեքսանդր Զվերևն ու Նովակ Ջոկովիրը: Գերմանիայի ներկայացուցիչը 3 սեթում՝ 6-4, 6-4, 7-6 հաշվով ծնկի բերեց Սիններին, իսկ Ջոկոն, պարտվելով առաջին սեթում, կարողացավ հաջորդ 3 սեթում առավելության հասնել ամերիկացի Բրուքսբայի նկատմամբ ու մտնել լավագույն ությակ:
Հաղթանակի հասավ նաև իտալացի Մատեո Բերետինին: Վերջինս 4 սեթում՝ 6-4, 3-6, 6-2, 6-2 հաշվով առավելության հասավ Օտտեի նկատմամբ: