«Բավարիայի» հարձակվող Լերոյ Սանեն կարող է վերադառնալ Անգլիայի Պրեմիեր լիգա, որտեղ նա արդեն հանդես է եկել «Մանչեսթեր Սիթիում»: Հարձակվողն ընդամենը մեկ մրցաշրջան անցկացրեց «Բավարիայում»:
Բունդեսլիգայի 2 -րդ տուրի՝ «Քյոլնի» դեմ խաղում (3: 2) «Բավարիայի» երկրպագուները հանդիպման մեկնարկից առաջ սուլում էին Սանեին: Լերոյը դժգոհ է մյունխենյան ակումբում իր կարգավիճակից եւ ձմռանը կարող է լքել թիմը:
Գերմանացու ծառայություններով հետաքրքրված է «Չելսին»։ «Կապույտների» հետ կարող են մրցել «Արսենալը» և «Տոտենհեմը», սակայն հենց «Չելսին» է առաջատարը ֆուտբոլիստի համար պայքարում, քանի որ ակումբը պարբերաբար խաղում է Չեմպիոնների լիգայում: