ՊՍԺ-ն ու ֆրանսիական բարձրաճաշակ նորաձևության տուն համարվող Dior-ը համագործակցության համաձայնություն են կնքել։
Պայմանագիրը նախատեսված է երկու տարով, և դրա շրջանակներում ընկերությունը ֆուտբոլիստներին կմատակարարի ակումբային գույներով ֆիրմային հագուստ։
Dior-ն առաջին անգամ է համագործակցում սպորտային ակումբի հետ։ Ընկերությունը գործում է 1946 թվականից։