«Պարմայի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնը, որն ավելի վաղ հանդես էր գալիս «Յուվենտուսում», խոսել է հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մասին, որն այս ամառ հեռացավ թուրինյան ակումբից՝ ՄՅՈՒ տեղափոխվելու համար։
«Չեմ կարծում, թե երկրպագուները ինչ-որ բանից պիտի զարմանան։ Ռոնալդուի վարկանիշը անհավանական մակարդակի է։ Կրիշտիանուն շատ մեծ կարծիք ունի իր մասին, և բոլոր հիմքերն ունի դրա համար։
Այս 3 տարիների ընթացքում նա շատ բան է ներդրել «Յուվենտուսի» համար՝ գերազանց խաղալով ու շատ գոլեր խփելով։ Անտրամաբանական ոչինչ չեմ տեսնում հեռանալու վերաբերյալ նրա որոշման մեջ, նա շատ է մտածել այդ մասին։
«Յուվենտուսը» անցումային փուլում է։ Չգիտեմ՝ դա սերնդափոխության հետ է կապված: Երբ նման բաներ են լինում, ստիպված ես ինչ-որ բան կորցնել։
Երբ թիմը Մասիմիլիանո Ալեգրիի պես մարզիչ է ունենում, ապա եթե նպատակին չի հասնում, գոնե դրան շատ մոտ է լինում»,- ասել է Բուֆֆոնը Radio anch’io Sport-ի հետ զրույցում։