«Յուվենտուսի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Պաուլո Դիբալան ծիծաղել է տեսնելով Լիոնել Մեսսին, որը ԱԱ-2022-ի ընտրական փուլի՝ Բրազիլիայի հետ խաղի դադարի ժամանակ լուսանկարիչների համար նախատեսված ժիլետ է կրել։
Հիշեցնենք՝ ավելի վաղ Բրազիլիայի իշխանությունները ցանկացել են արտաքսել Արգենտինայի հավաքականի չորս ֆուտբոլիստների՝ Էմիլիանո Մարտինեսին, Էմիլիանո Բուենդիային, Քրիստիան Ռոմերոյին և Լո Չելսիին՝ կասկածելով, որ նրանք խախտումներով են հատել երկրի սահմանը։
Բանն այն է, որ այս ֆուտբոլիստները հանդես են գալիս անգլիական թիմերում, իսկ Մեծ Բրիտանիայից ժամանած անձինք պետք է 10-օրյա կարանտին պահպանեն ըստ Արգենտինայի օրենքների։
Ոստիկանները ժամանել են հյուրանոց, բայց նրանք արդեն ուղևորվել են մարզադաշտ։ Դրանից հետո ոստիկանները ժամանել են մարզադաշտ, որտեղ արդեն խաղն ընթացքի մեջ է եղել, մոտեցել են խաղադաշտին, և արգենտինացիները երկար բանակցություններից հետո որոշել են լքել մարզադաշտը։
Խաղը պաշտոնապես դադարեցվել է։