Ռեյկյավիկում ավարտվեց շախմատի տղամարդկանց Եվրոպայի անհատական առաջնությունը:
Վերջին տուրում Հովհաննես Գաբուզյանը ոչ-ոքի ավարտեց իր մրցախաղը։ Արդյունքում նա վաստակեց 7 միավոր և զբաղեցրեց մրցաշարի 19-րդ հորիզոնականը։ Այսպիսով, նա ստացավ Աշխարհի գավաթի խաղարկության 23 ուղեգրերից մեկը։
Հայկ Մարտիրոսյանն ու Գաբրիել Սարգսյանն իրենց ակտիվում ևս 7 միավոր ունեն, սակայն նրանք չընդգրկվեցին լավագույն 23-ի ցուցակում։
Ռոբերտ Հովհաննիսյանն ու Սամվել Տեր-Սահակյանը մրցաշարում վաստակեցին համապատասխանաբար 6,5 և 6 միավոր։
Նշենք, որ Եվրոպայի չեմպիոն հռչակվեց ռուսաստանցի Անտոն Դեմչենկոն՝ 8,5 միավորով։