Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին խոսել է «Ադանա Դեմիրսփորի» հարձակվող Մարիո Բալոտելիի մասին, որի հետ աշխատել է «Մանչեսթեր Սիթիում», «Ինտերում» ու ազգային հավաքականում։
«Ես Բալոտելիի հետ աշխատել եմ, երբ նա երիտասարդ էր ու լավ ելույթ էր ունենում։ Նա եղել ու մնում է հիանալի խաղացող տեխնիկայի առումով։ Եկեք չմոռանանք, որ նա 31 տարեկան է, այնպես որ հիմա պիտի իր բարձունքին լիներ։
Իհարկե, բոլորը, ովքեր նրան գիտեն, հիասթափված են, որ նա իրեն այնպես չի դրսևորում, ինչպես կարող է, վերջին 5-6 տարում»,- ասել է Մանչինին Rai Sport-ին։