«Սևիլիայի» գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգին խոսել է պաշտպան Ժյուլ Կունդեի մասին, որը չնայած «Չելսիի» կողմից հետաքրքրությանը, մնաց թիմում։ Նրան հարց են ուղղել նաև ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի մասին․
«Կունդեն մնաց, քանի որ ակումբը կարծեց, որ դա ճիշտ որոշում կլինի, հաշվի առնելով ստացած առաջարկը։ Ինձ համար, որպես մարզչի, այն, որ Կունդեն մնաց, լավ նորություն է։ Հաշվի առնելով վերջին երկու տարիներին նրա զարգացումը՝ դա շատ լավ է։
Մենք հավատում ենք, որ մեզ հետ նա կշարունակի աճել և հիանալի հանդես գալ․ սա ամենակարևորն է»։
-Չե՞ք տխրում, որ Ձեզ որևէ մեկը չհարցրեց Մբապեի մասին։
-Ոչ, քանի որ ես գիտեի, որ այդ հարցն ինչ-որ մեկն անպայման կտա։ Մենք վերջին պահին փորձեցինք պայմանագիր կնքել նրա հետ, բայց չկարողացանք։