Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Էդեն Ազարը խոսել է «սերուցքայինների» կազմում իր ակումբային կարիերայի մասին։
«Ճիշտ չէ, որ ես գոհ չեմ «Ռեալից»։ Շատ երջանիկ եմ ակումբում, ու գիտեք, որ խաղացողն էլ ավելի երջանիկ է լինում, երբ խաղում ու գոլեր է խփում։
Ես երջանիկ եմ Մադրիդում, ինձ դուր է գալիս իմ կյանքն Իսպանիայում։ Հիմա իրավիճակը բարդանում է կապված քովիդի ու վնասվածքների հետ»,- Ազարի խոսքերն է փոխանցում Tutto Mercato-ն։