Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլից առաջ նոր «Ալաշկերտի» կազմը համալրել է փորձառու սերբ կիսապաշտպան Մարկո Միլինկովիչը, հայտնում է Հայաստանի չեմպիոնի մամուլի ծառայությունը:
Միլինկովիչը հանդես է եկել Սերբիայի «Բորաց», Սլովակիայի «Կոշիցե» և «Սլովան» ակումբներում, իսկ նախորդ տարիներն անցկացրել է Թուրքիայի առաջնությունում` խաղալով նաև տեղի Բարձրագույն խմբի ակումբներում:
Պրոֆեսիոնալ կարիերայում Մարկո Միլինկովիչը անցկացրել է ավելի քան 400 հանդիպում` դառնալով 75 գոլի և 60 արդյունավետ փոխանցման հեղինակ:
«Ալաշկերտի» նորեկը ներկայացրել է Սերբիայի Ազգային (1 խաղ) և երիտասարդական (6 խաղ, 3 գոլ) հավաքականները: