Մարզական մեկնաբան Նոբել Առուստամյանը, որը սեպտեմբերի 2-ին Սկոպյեում ներկա է գտնվել Հայաստանի հավաքականի՝ Հյուսիսային Մակեդոնիայի հետ արտագնա խաղին, հանդիպումից հետո լուսանկար է հրապարակել մեր ընտրանու ավագ Հենրիխ Մխիթարյանի և հարձակվող Էդուարդ Սպերցյանի հետ։
«Շնորհակալություն էմոցիաների համար»,- գրել է Առուստամյանը։
View this post on Instagram
Հիշեցնենք՝ Հայաստանի հավաքականը գոլազուրկ ոչ-ոքի՝ 0-0 հաշվով է ավարտել հանդիպումը Հյուսիսային Մակեդոնիայի հետ և շարունակում է գլխավորել J խմբի մրցաշարային աղյուսակը՝ իր ակտիվում ունենալով 10 միավոր։