Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին ԱԱ-2022-ի ընտրական փուլի՝ Վենեսուելայի հետ խաղում կարողացել է խուսափել ծանր վնասվածքից։
Վենեսուելացիների պաշտպան Լուիս Մարտինեսը բավականին կոպիտ է գործել դրվագներից մեկում՝ հարվածելով Մեսսիի ոտքին։ Այդ խախտման համար Մարտինեսն ուղիղ կարմիր քարտով հեռացվել է խաղադաշտից, իսկ Մեսսին հրաշքով խուսափել է վնասվածքից։
Հիշեցնենք՝ որակավորման 9-րդ փուլում Արգենտինայի հավաքականը հյուրընկալվելիս մրցել է Վենեսուելայի հետ և 3-1 հաշվով հաղթանակ տարել։ Մեսսին ամբողջ 90 րոպե է անցկացրել խաղադաշտում։
Արգենտինայի հավաքականը բարձրացել է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը՝ վաստակելով 15 միավոր։ Վենեսուելայի հավաքականը, իր հերթին, մնացել է նախավերջին տեղում՝ 4 միավորով։