Հայտնի է դարձել, թե որ համարի մարզաշապիկով կխաղա ՄՅՈՒ-ում հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն։
Նա ընտրել է 7 համարի մարզաշապիկը։ Նախկինում այդ համարով հանդես էր գալիս Էդինսոն Կավանին։
Կարիերայի մեծ մաասում պորտուգալացին խաղացել է 7 համարի ներքո։ 2003 թվականին նա այն ստացել էր հենց «Մանչեսթեր Յունայթեդում» ու խաղացել դրանով մինչև 2009 թվական։ Տեղափոխվելով «Ռեալ»՝ Կրիշտիանուն վերցրեց 9 համարը, իսկ 2010/11 մրցաշրջանում ստացավ 7 համարն ու այս տարիներին դրանով էր հանդես գալիս։
Պորտուգալիայի հավաքականում Ռոնալդուն խաղացել է 7, 10 և 17 համարի մարզաշապիկներով։