Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ու Պորտուգալիայի հավաքականի ռմբարկու Կրիշտանու Ռոնալդուն թվիթերում գրառում է կատարել հերթական պատմական արդյունքի վերաբերյալ: ԿրիՌոն, 2 գնդակ ուղարկելով Իռլանդիայի դարպասը, հավաքականում խփած գոլերի թիվը հասցրեց 111-ի ու շրջանցեց իրանցի Ալի Դաեիին.
«Եվս մեկ պատմական ու անմոռամալի երեկո. 111»,- գրել է «Յունայթեդի» նորեկը:
Another historic night! Unforgettable 🙏🏽
111⚽️🤭 pic.twitter.com/Eq4ko7bHfP
— Cristiano Ronaldo (@Cristiano) September 2, 2021