«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան գնահատել է ակումբի աշխատանքը տրանսֆերային շուկայում։
«Շուկայում իրավիճակը հեշտ չէր։ Ակումբը մեծ ջանքեր գործադրեց, մենք սեփականատերերի կողմից աջակցություն ստացանք, որ փորձենք դա անել, ու ստիպված էինք կազմ հավաքել այն պայմաններով, որոնցով կարող էինք, ու շատ գոհ ենք։
Մենք լավ խաղացողներ ունենք, նրանք կօգնեն նորեկներին աշխատանքի անցնել թիմի հետ»,- Արտետայի խոսքերն է փոխանցում «FC Arsenal»-ը։