ՄՅՈՒ-ի նախկին պաշտպան Գարի Նևիլը գնահատել է «Լիվերպուլի» վիճակը մրցաշրջանի սկզբում:
««Չելսիի» դեմ խաղից հետո ասացի, որ երբեմն կարող ես չհասկանալ խնդիրն ինչումն է բայց ինչ-որ բան այն չէ: «Լիվերպուլը» մեծ խնդիրներ չունի թիմային ոգու հետ, մարզիչը լավ հարաբերություններ ունի խաղացողների հետ: Բայց մի բան պակասում է: Հիշում եմ՝ ինչպես էի 3 տարի առաջ մտածում, թե ՄՅՈՒ-ի հետ խնդիրներ կան, 2 տարի առաջ ևս: Դու դա ուղղակի զգում ես:
«Լիվերպուլի» հետ ինչ-որ բան այն չէ, սա այն թիմը չէ, որ կար 2 տարի առաջ: Միևնույն ժամանակ «Լիվերպուլը» առաջվա պես ուժեղ է մնում, նրանք շատ խաղեր են հաղթում»,-Նևիլի խոսքերն է փոխանցում Liverpool Echo-ն:
























































