«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանի ապագան կատալոնական ակումբում հարցականի տակ է:
Ըստ Ադրիա Սուլդևիլայի՝ ակումբի ղեկավարությունը կարծում է, որ Բիլբաոյի «Աթլետիկի» (1-1) և «Խետաֆեի» (2-1) հետ հանդիպումներում թիմի խաղն անընդունելի էր այն առումով, թե ինչպիսի ֆուտբոլ էր ցուցադրում թիմը:
Ըստ աղբյուրի, ակումբի ղեկավարությունը ցանկանում է, որ թիմի խաղաոճն ավելի գրավիչ լինի:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բարսելոնան» պատրաստ կլինի երկարաձգել պայմանագիրը Կումանի հետ, եթե մրցաշրջանի ավարտին թիմը հաղթի Չեմպիոնների լիգան կամ Լա լիգան:
























































