Անգլիայի Պրեմիեր լիգայի մամուլի ծառայությունը հրապարակել է օգոստոս ամսվա լավագույն մարզչի կոչման հավակնորդների անունները․
Ռաֆայել Բենիտես («Էվերթոն», 2 հաղթանակ և ոչ-ոքի),
Նունո Էսպիրիտո Սանտո («Տոտենհեմ», 3 հաղթանակ),
Դեյվիդ Մոյես («Վեսթ Հեմ», 2 հաղթանակ և ոչ-ոքի)
Թոմաս Տուխել («Չելսի», 2 հաղթանակ և ոչ-ոքի):
Լավագույն մարզիչը կընտրվի երկրպագուների և փորձագետների համատեղ քվեարկությամբ:
























































