«Մանչեսթեր Յունայթեդի» ավագ Հարի Մագուայերը մեկնաբանել է պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի վերադարձը ակումբ։
«Իհարկե, հիանալի է։ Ես հիմա կենտրոնացած եմ Անգլիայի հավաքականի խաղի վրա, բայց դա հիանալի համալրում է թիմի համար։ Նրան ֆուտբոլի պատմության մեծագույն խաղացող եմ համարում։ Վստահ եմ, որ նա մեծ ազդեցություն կունենա թիմի վրա ինչպես խաղադաշտում, այնպես էլ դրա սահմաններից դուրս։
Շատ խաղացողներ կարող են նրանից սովորել ու աճ գրանցել։ Նա, վստահաբար, կուժեղացնի մեր թիմն իր գոլահարի ունակություններով։ Անհամբեր սպասում եմ մի քանի օրից կայանալիք մեր հանդիպմանը»,- ասել է Մագուայերը մամուլի ասուլիսին։