«Մանչեսթեր Յունայթեդը» շարունակում է հետաքրքրվել Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդի ծառայություններով:
Ավելին, ըստ ESPN-ի, 21-ամյա նորվեգացին շարունակում է մնալ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր տրանսֆերային նպատակը՝ չնայած Կրիշտիանու Ռոնալդուի ձեռքբերմանը:
Էրլինգի ծառայություններով հետաքրքրված են նաև «Մանչեսթեր Սիթին», «Ռեալը», «Բավարիան», ՊՍԺ-ն:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ գործակալ Մինո Ռայոլան ֆուտբոլիստի համար պահանջում է տարեկան 50 միլիոն եվրո աշխատավարձ, իսկ իր համար` 40 միլիոն եվրո միջնորդավճար:
























































