«Բարսելոնան» իր պաշտոնական կայքի միջոցով հայտնում է, որ կիսապաշտպան Սերխիո Բուսկետսն ու պաշտպան Ժորդի Ալբան «գնացել» են աշխատավարձի կրճատման, որպեսզի թիմը կարողանա տեղավորվել ֆինանսական ֆեյր-փլեյի շրջանակում և գրանցել այս ամառ Լա Լիգա տեղափոխված Սերխիո Ագուերոյին:
Բուսկետսն ու Ալբան համաձայնվել են փոփոխություններ կատարել իրենց պայմանագրերում՝ կրճատելով այս մրցաշրջանի իրենց աշխատավարձերը, ինչպես նաև ֆուտբոլիստները համաձայնել են հետաձգել պայմանագրով նախատեսված մյուս տարիների աշխատավարձերի վճարման ժամկետները:
Ավելի վաղ ակումբի նկատմամբ նման ազնիվ քայլ արել էր նաև Ժերար Պիկեն, ինչը «Բարսային» թույլ էր տվել գրանցել Մեմֆիս Դեպային, Էրիկ Գարսիային ու Ռեյ Մանային: