«Չելսիի» կիսապաշտպան Կալում Հադսոն-Օդոն կարող է կարիերան շարունակել Պրեմիեր լիգայի մեկ այլ ակումբում, հաղորդում է Football.London- ը:
Աղբյուրի փոխանցմամբ ՝ 20-ամյա անգլիացու ծառայությունով հետաքրքրված է «Լեսթերը»:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Դորտմունդի «Բորուսիան» էր ցանկանում ձեռք բերել ֆուտբոլիստին:
Անցած մրցաշրջանում Հադսոն-Օդոն «Չելսիի» կազմում անցկացրել է 37 խաղ, որոնցում դարձել է 5 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: