«Ռենի» կիսապաշտպան Էդուարդո Կամավինգան կարիերան կշարունակի Մադրիդի «Ռեալում»։
Ինչպես հայտնում է Canal Plus-ը, 18-ամյա ֆրանսիացի ֆուտբոլիստն այժմ բուժզննում է անցնում մադրիդյան ակումբին միանալուց առաջ:
Հաղորդվում է, որ «Ռենը» և «Ռեալը» համաձայնության են եկել տրանսֆերի հարցում, և կողմերին մնում է միայն մի քանի մանրամասներ լուծել՝ գործարք կնքելու համար: Ինչպես հայտնում է Téléfoot-ի աղբյուրը, տրանսֆերի գումարը կկազմի 28-ից 30 միլիոն եվրո, առանց բոնուսների:
18-ամյա Կամավինգան «Ռենի» սան է, որի կազմում անցկացրել է 88 հանդիպում (2 գոլ և 5 գոլ): Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպանն անցկացրել է 3 հանդիպում և խփել է 1 գոլ:
























































