Իսլանդիայում շարունակվում է շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունը:
Հայաստանը մրցաշարին մասնակցում է 5 շախմատիստով: 5-րդ տուրում Ռոբերտ Հովհաննիսյանն առաջին պարտությունը կրեց մրցաշարում և այժմ իր ակտիվում ունի 4 միավոր:
Գաբրիլ Սարգյսյանը (3,5 միավոր), Հայկ Մարտիրոսյանը (3,5 միավոր) և Սամվել Տեր-Սահակյանն (3 միավոր) այս տուրում ոչ-ոքի խաղացին, իսկ մեր շախմատիստներից միակ հաղթանակը տարավ Հովհաննես Գաբուզյանը (4,5 միավոր), ով մրցաշարի երեք առաջատարներից մեկն է։
Մրցաշարին մասնակցում է 180 շախմատիստ: