ՄՅՈՒ-ի հարձակվող Դենիել Ջեյմսը կարող է մինչև տրանսֆերային պատուհանի փակվելը վարձավճարով տեղափոխվել այլ ակումբ։ Այս մասին հաղորդում է Sky Sports-ը։
Նշվում է, որ հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի՝ ՄՅՈՒ վերադառնալու հետ կապված՝ նրա խաղաժամանակը կարող է զգալի կրճատվել։
23-ամյա խաղացողի ծառայություններով հետաքրքրված է ԱՊԼ մի քանի ակումբ։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Կրիշտիանու Ռոնալդուն վերադառնում է «Մանչեսթեր Յունայթեդ»։
























































