Իսպանիայի առաջնության 3-րդ տուրում «Կադիսը» երեկ՝ օգոստոսի 29-ին, սեփական հարկի տակ ընդունել էր «Օսասունային» և թրիլերային խաղում 2-3 հաշվով պարտություն կրել։
Տանտերերի և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը ինստագրամյան իր էջում գրառում է արել այս խաղի վերաբերյալ։
«Վատ արդյունք, բայց լավ աշխատանք։ Հպարտ եմ բոլորովդ»,- գրել է հայ ֆուտբոլիստը։