«Վուլվերհեմփթոնը» ներկայացրել է թիմի նորեկին՝ «ՌԲ Լայպցիգի» հարձակվող Հվանգ Հի Չանին:
26-ամյա կորեացին այս մրցաշրջանը վարձավճարով կանցկացնի «Գայլերի» կազմում, այնուհետ բրիտանացիները կունենան նրա տրանսֆերը գնելու առաջնային գնման իրավունք:
Հիշեցնենք, որ ասիացի ֆուտբոլիստը գերմանական ակումբ էր տեղափոխվել նույն ֆուտբոլային հոլիդինգին պատկանող «ՌԲ Զալցբուրգից»։
Նախորդ մրցաշրջանում ֆուտբոլիստն անցկացրել է 26 հանդիպում, դարձել է երեք գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ:
























































