Get Italian Football հայտնում է, որ «Բավարիայի» եւ «Ֆիորենտինայի» նախկին ֆուտբոլիստ Ֆրանկ Ռիբերին պայմանագիր է կնքել «Լացիոյի» հետ:
Հռոմեական ակումբի և 38-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մեկ մրցաշրջանի համար:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ֆրանկ Ռիբերին կարող է վերադառնալ Մյունխենի «Բավարիա»․ ֆրանսիացին անհատապես մարզվում էր Մյունխենում ՝ դիտարկելով կարիերան շարունակելու տարբեր տարբերակներ:
Ըստ L’Equipe-ի՝ «Բավարիայի» նախագահ Օլիվեր Կանն ու ակումբի պատվավոր նախագահ Ուլի Հյոնեսը հետաքրքրված են Ռիբերիի վերադարձով:























































