«Միլանի» 34-ամյա ֆրանսիացի հարձակվող Օլիվյե Ժիրուն Իտալիայի առաջնության 2-րդ տուրի՝ «Կալյարիի» հետ խաղից հետո կիսվել է տպավորություններով․
«Ես շատ հպարտ եմ, որ հանդես եմ գալիս «Միլանի» կազմում ու խաղում եմ «Սան-Սիրո» մարզադաշտում։ Սրանք վառ էմոցիաներ են։
9 համա՞րը․ ես լսել եմ, որ այդ մարզաշապիկի հետ կապված ինչ-որ առանձնահատուկ բան կա, բայց ես սնահավատ չեմ։ Ես հավատում եմ ինձ ու իմ ունակություններին։ Երբ ես փոքր էի, ես նայում էի Վան Բաստեինի, Պապենի և Ինձագիի խաղը, ու այդ մարզաշապիկը կրելը ինձ համար մեծ երջանկություն է։
Իբրահիմովիչը չեմպիոն է և հիանալի անձնավորություն։ Դա շատ կարևոր է հանդերձարանում»,- ասել է Ժիրուն։