Բունդեսլիգայի շրջանակում «Հերտայի» հետ խաղում հեթ-տրիկի հեղինակ դարձած Ռոբերտ Լևանդովսկին խոսել է իր տպավորությունների մասին.
«Այսօր մենք ամբողջովին վերահսկում էինք խաղը, ինչի շնորհիվ շատ գոլեր խփեցինք: Ես միշտ գոլային «քաղց» ունեմ: Կարող եմ ասել, որ հիմա ֆիզիկապես ավելի լավ եմ զգում ինձ, քան 3 տարի առաջ: Ես չեմ կենտրոնանում ռեկորդների վրա: Ամեն խաղում ես մտածում եմ թիմին օգնելու մասին»,-ասել է Լևանդովսկին:
Հիշեցնենք, որ վերջին 4 խաղում լեհ հարձակվողը դարձել է 7 գոլի հեղինակ: