ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն մարզվել է այն ֆուտբոլիստների հետ, ովքեր մեկնելու են Լիգա 1-ի հերթական տուրի «Ռեյմսի» հետ արտագնա խաղին։ Այս մասին հայտնում է L’Equipe-ը։ Մբապեն մարզվել է թիմակիցներ Նեյմարի և Լիոնել Մեսսիի հետ։
«Ռեյմսի» հետ խաղը կկայանա վաղը օգոստոսի 29-ին։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մբապեն մոտ է Մադրիդի «Ռեալ» տեղափոխությանը։ Բայց ՊՍԺ-ը մերժել է մադրիդցիների երկրորդ առաջարկը Մբապեի տրանսֆերի շուրջ։ Մադրիդյան ակումբը 170 մլն եվրո է առաջարկել փարիզցիներին և ևս 10 մլն եվրո որպես բոնուս։ Հիմա Մբապեն հույս ունի, որ «Ռեալը» կանի նաև երրորդ առաջարկը։
Լիգա 1-ի նախորդ մրցաշրջանում Մբապեն 27 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ է դարձել անցկացրած 31 խաղում։