«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ԱՊԼ 3-րդ տուրում «Արսենալի» դեմ տարած 5-0 հաշվով հաղթանակից հետո խոսել է լոնդոնցիների գլխավոր մարզիչ Միկել Արտետայի մասին։
«Ես 2-3 տարի աշխատել եմ Արտետայի հետ ու շատ բան եմ սովորել նրանից։ Նա ավելին է, քան գերազանց մարզիչը։ Շատ էի տխրել, երբ նա հեռացավ։
Մարդիկ նրանից արդյունք են սպասում այստեղ ու հիմա։ Նրա այսօրվա թիմն այնպիսին չէ, ինչպիսին նա երազել է։ Նրանք 6, 7 կամ 8 վնասվածք ունեցող խաղացող ունեն, որոնք կարևոր են թիմի համար։ Արտետան չի կարող նրանց օգտագործել, իսկ նրանք իրեն իսկապես պետք են։ Իսկ մեր բոլոր ֆուտբոլիստներն առողջ են, բացի Դե Բրյույնեից ու Ֆոդենից։
Ես Արտետայի մեծ երկրպագուն եմ ու վստահ եմ, որ եթե վստահեն նրան, նա հաջողության կհասնի «Արսենալի» հետ։ Հիմա նրա թիմը կոտրված տեսք ունի, ակումբում թափթփվածություն է տիրում։ Արտետան սարսափելի բարդ աշխատանք ունի»,- Գվարդիոլայի խոսքերն է փոխանցում BT Sport-ը։