«Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսը կերկարաձգի ակումբի հետ պայմանագիրը։ Ինչպես հաղորդում է հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն՝ կողմերը պայմանագրի երկարաձգման շուրջ համաձայնության են եկել։ Մոտ ժամանակներս այդ մասին պաշտոնապես կհայտարարվի։
Աղբյուրի տեղեկացմամբ՝ «Ինտերը» դիտարկում է պայմանագրում հրաժարագինը բացառելու տարբերակը։ Գործող պայմանագրում հրաժարագինը 111 մլն եվրո է։ Արգենտինացի հարձակվողը, ամենայն հավանականությամբ, կհամաձայնի բացառել հրաժարագինը։
Ավելի վաղ հարձակվողի ծառայություններով հետաքրքրվում էին «Տոտենհեմը» և «Ատլետիկոն»։ Ակումբները «Ինտերին» 70 մլն եվրո էին առաջարկել, բայց միլանցիները որոշել էին պահել խաղացողին։
Միևնույն ժամանակ հարձակվողի գործակալը ուղիղ ասել է, որ Մարտինեսին հարմար է «Ինտերում», դրա համար էլ նա չի պլանավորում հեռանալ թիմից։ «Ինտերի» կազմում արգենտինացին դարձել է Իտալիայի չեմպիոն։