Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Կրիշտիանու Ռոնալդուի կարիերան կարող է անսպասելի շրջադարձ ունենալ. խաղացողի անունն արդեն կապում են «Մանչեսթեր Յունայթեդի» հետ՝ այն դեպքում, երբ թվում էր, թե «Սիթին» առավել քան մոտ է պորտուգալացու հետ պայմանագրի ստորագրմանը:
Ըստ Ֆաբրիցիո Ռոմանոյի, շուտով առաջարկը կհասնի Ժորժե Մեդեշին, իսկ անգլիական գրանդը վստահ է, որ բանակցությունները հաջող ավարտ կունենան: Հաղորդվում է, որ Ռոնալդուի ցանկությամբ Մենդեշը բանակցում է «Յունայթեդի» հետ, իսկ պայմանագիրը նախատեսված կլինի 2 տարով:
Հիշեցնենք, որ 2003-2009 թթ-ին Ռոնալդուն հանդես է եկել «կարմիր սատանաների» կազմում: