Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը սկսել է պատրաստվել թիմի հնարավոր նորեկ Կիլիան Մբապեի պաշտոնական շնորհանդեսին: Այս մասին հայտնում է իսպանական Marca պարբերականը:
Անձամբ Մբապեին արդեն հրաժեշտ է տվել ՊՍԺ-ի իր խաղընկերներին` հայտնելով «Ռեալ» տեղափոխության մասին:
Հիշեցնենք` Մբապեի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2022 թվականի հունիսի 30-ը: Կիլիանը 2017 թվականից է հանդես գալիս ՊՍԺ-ում, իսկ մինչ այդ հանդես է եկել «Մոնակոյում»: