«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերը ցանկանում է, որպեսզի թիմը ձեռք բերի «Վեսթ Հեմի» կիսապաշտպան Դեկլան Ռայսի տրանսֆերը:
Սուլշերը վստահ է, որ Ռայսը կկարողանա վերահսկել խաղը դաշտի կենտրոնում: Սակայն ակումբն այս պահին չի կարող ձեռք բերել անգլիացու տրանսֆերը, քանի որ լոնդոնյան ակումբը տրանսֆերը գնահատում է 100 մլն եվրո:
«Յունայթեդը» պատրաստ էր վաճառել Ֆիլ Ջոնսի, Դիոգու Դալոտի ու Դոնի վան դե Բեկի տրանսֆերները, սակայն գնորդներ չեն հայտնվել:
«Յունայթեդի» տեսադաշտում է նաև «Բրայթոնի» կիսապաշտպան Իվ Բիսսուման, սակայն նրան Սուլշերը տեսնում է «բոքս-թու-բոքս» ձևաչափով, իսկ իրեն անհրաժեշտ է խաղադաշտի կենտրոնում խաղ կառուցող ու քանդող կիսապաշտպան: