Նորվեգացի Էրլինգ Հոլանդին ձեռք բերելու համար պայքարը գլխավորում է «Մանչեսթեր Յունայթեդը»:
«Կարմիրների» մարզիչ Օլե Գունար Սուլշերը լավ հարաբերություններ ունի Դորտմունդի «Բորուսիայի» իր գործընկեր Մարկո Ռոզեի հետ:
Todomercadoweb-ը հայտնում է, որ «կարմիր սատանաների» ձեռք կբերեն ֆուտբոլիստի տրանսֆերը 2022 թվականի ամռանը:
Ավելի վաղ Sport Bild-ը հայտնել էր, որ ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլան ցանկանում է, որ Հոլանդը, տրանսֆերի դեպքում, նոր ակումբում տարեկան վաստակի 50 միլիոն եվրո, իսկ գործակալն ինքը գործարքի համար միջնորդավճար ստանա 40 միլիոն եվրո: