Ֆրանսիական L’Equipe պարբերականը հայտնում է, որ Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարող է տեղափոխվել Անգլիա:
Աղբյուրի հաղորդմամբ, պորտուգալացին ցանկանում է մինչև տրանսֆերային պատուհանի փակվելը ցանկանում է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»: «Քաղաքայինները» ցանկանում են տրանսֆերն ավարտին հասցնել մինչև օգոստոսի 31-ը: Հիշեցնենք, որ Ռոնալդուն Թուրինում է 2018 թ-ից: Ա Սերիայի նախորդ առաջնությունում խփած 29 գոլով ԿրիՌոն դարձել էր լավագույն ռմբարկու:
Գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թ-ի ամառ:
Ա Սերիայի առաջին տուրում Ռոնալդուն խնդրել էր՝ իրեն թողնել պահեստայինների նատարանին: