VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի հինգերորդ տուրում «Ուրարտուն» սեփական հարկի տակ ընդունել է ԲԿՄԱ-ին և 2-1 հաշվով հաղթանակ է տարել։
Հատկանշական է, որ հանդիպման հաշիվը բացել են ԲԿՄԱ-ի ֆուտբոլիստները՝ առաջին կեսի վերջնամասում առաջ անցնելով հաշվի մեջ։ Գրենիկ Պետրոսյանն է դարձել գոլի հեղինակ։
Երկրորդ կեսում «Ուրարտուի» ֆուտբոլիստները կարողացել են երկու գոլ խփել ու հաղթանակ տանել։ Նախ Նարեկ Գրիգորյանը հավասարեցրել է հաշիվը, ապա Կարեն Մելքոնյանը խփել է հաղթական գնդակը։
Այս հանդիպումից հետո «Ուրարտուն» իր միավորների թիվը հասցրել է 9-ի և մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականն է զբաղեցնում, իսկ ԲԿՄԱ-ն 5 խաղից հետո միավոր չի վաստակել ու եզրափակում է աղյուսակը։