Թենիսի Ավստրալիայի բաց առաջնությունում ավարտվել են երկրորդ շրջանի խաղերը։ Աշխարհի առաջին ռակետ Ռաֆայել Նադալը երեք սեթում 6-3, 7-6(4), 6-1 հաշվով հաղթել է արգենտինացի Ֆեդերիկո Դելբոնիսին։
Հանդիպման դրվագներից մեկում հակառակորդի մատուցումը ընդունելիս Նադալը պատահմամբ հարվածել է գնդակներ մատակարարող երեխաներից մեկին։ Ռաֆան այնուհետ մոտեցել է աղջնակին, ներողություն խնդրել ու համբուրել նրան։
Նշենք, որ 1/16 եզրափակչում Նադալի մրցակիցը իր հայրենակից Պաբլո Կարենյո Բուստան է։