«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է հարձակվող Լիոնել Մեսսիի` ՊՍԺ տեղափոխության մասին:
«Մեսսիի տեղափոխությո՞ւնը «Բարսելոնայից» ՊՍԺ։ Տարբերությունն այնքան էլ մեծ չէ, երկու թիմերն էլ խաղում են կապույտ և կարմիր համազգեստով: Բայց «Բարսելոնան» այժմ վճարում է անցյալում ֆինանսական ոչ ճիշտ որոշումների համար», — Կլոպին է մեջբերում Sport Bild-ը:
Օգոստոսի 10-ին Մեսսին երկամյա պայմանագիր ստորագրեց ՊՍԺ-ի հետ: Օգոստոսի 12-ին նա անցկացրեց առաջին մարզումը նոր թիմի կազմում:
Արգենտինացին հանդես էր գալիս «Բարսելոնայի» կազմում 2005 թվականից: