Թոմաս Տուխելը վստահ է, որ Ռոմելու Լուկակուի ներկայությունը կբարձրացնի Տիմո Վերների խաղամակարդակը:
«Ես լիովին վստահ եմ, որ Լուկակուն կկարողանա շատ բան սովորեցնել Վերներին։ Եվ առաջին հերթին դա վերաբերվում է գոլային պահերի իրացմանը։
Բացի այդ, երբ Ռոմելուն խաղադաշտում է, նա շեղում է իր հակառակորդների ուշադրությունը, ուստի Տիմոյին լրացուցիչ տարածք կլինի», – մեջբերում է «Չելսիի» մարզչին Goal-ը։
Հիշեցնենք, որ Լուկակուն նախորդ շաբաթ է տեղափոխվել լոնդոնյան ակումբ՝ Միլանի «Ինտերից»։