«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ամադ Դիալոն կարող է վերադառնալ «Ատալանտա»: Այս մասին հաղորդում է getfootballnewsitaly.com-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, իտալական ակումբը նախատեսում է վարձակալել 19-ամյա ֆուտբոլիստին, ով անցած ձմռանը միացել էր «Մանչեսթեր Յունայթեդին»:
Հիշեցնենք, որ վերջերս Դիալոյին տուգանել էին կեղծ փաստաթղթեր օգտագործելու համար: