Ֆրանսիական L’Équipe պարբերականը հայտնում է, որ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման վաղը նոր պայմանագիր կկնքի «Ռեալի» հետ:
Նոր համաձայնագիրը նախատեսված կլինի մինչև 2023 թ.: Հրաժարագինը կմնա 1 մլրդ եվրո: Այն գործում է 2017 թ-ից:
Լա լիգայի նախորդ մրցաշրջանում անցկացրած 34 խաղում Բենզեման դարձել էր 23 գոլի հեղինակ: Նոր մրցաշրջանի մեկնարկային տուրում Կարիմը դարձել է դուբլի հեղինակ: