ֆուտբոլի VBET ՀՊԼ-ի 4-րդ տուրի մեկնարկում կայացավ 2 հանդիպում:
Նախորդ 3 խաղում միայն հաղթանակներ տոնած «Արարատը» հյուրընկալվեց «Սևանին»: Առաջնության նորեկը նորանշանակ մարզչի գլխավորությամբ տոնեց 2-րդ անընդմեջ հաղթանակը: Խաղում վճռորոշ եղավ առաջնության լավագույն ռմբարկու Անդրե Մենսալաոյի` 9-րդ խփած գնդակը: Չնայած երևանյան թիմի հախուռն գրոհներին, հաշիվը մեջ փոփոխություն մտցրին տանտերերը. խաղի վերջակետը 92-րդ րոպեին դրեց Ջատան՝ 2-0:
Մյուս խաղում Չարենցավանի «Վանը» հյուրընկալեց առաջնության մեկ այլ նորեկի՝ ԲԿՄԱ-ին: Ամեն ինչ գնում էր նրան, որ բանակայինները առաջին միավորը կվաստակեին, սակայն մարզային թիմը 89-րդ րոպեին հաղթանակ կորզեց. աչքի ընկավ Էմմանուել Միրեկուն:
Այս արդյունքներից հետո «Սևանն» ու «Արարատն» ունեն 9-ական միավոր, «Վանը», տոնելով երկրորդ անընդմեջ հաղթանակը, միավորների քանակը հասցրեց 6-ի, իսկ ԲԿՄԱ-ն դեռ միավոր չունի: