«Ռոմայի» իսպանացի վինգեր Պեդրոն կարող է փոխել ակումբային գրանցումը: Այս մասին հաղորդում է Calciomercato-ն:
Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Լացիոն»: «Ռոմայի» նոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հույսեր չի կապում իսպանացու հետ:
Ֆուտբոլիստն իր ակումբի հետ պայմանգիր ունի մինչև 2023 թվականի ամառ։




























































