Գյումրիում օրերս կայացել է «Gyumri open» շախմատի պատանեկան միջազգային մրցաշարի հանդիսավոր բացումը, որին ներկա է եղել նաև Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանը:
Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Երկու տարիքային խմբերով անցկացվող մրցաշարին մասնակցում են 222 պատանի շախմատիստներ:
Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 1 մլն. դրամ: