«Ռեալի» նորվեգացի կիսապաշտպան Մարտին Էդեգորը մոտ է «Արսենալ» տեղափոխությանը: Այս մասին հայտնում է AS-ը:
Նշվում է, որ բանակցությունների հարցում առաջընթաց կա: Բոլոր կողմերը հետաքրքրված են տրանսֆերի կայացմամն ու փորձում են արագացնել գործընթացը: Այս պահին Էդեգորը չի մարզվում «Ռեալի» հետ: Անձամբ ֆուտբոլիստը կարծում է, որ Կառլո Անչելոտիի օրոք նա թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալու շանս չի ստանա:
Ավելի վաղ 22-ամյա ֆուտբոլիստն արդեն խաղացել է լոնդոնյան ակումբում: Նախորդ մրցաշրջանում նա վարձակալությամբ է հանդես եկել «Արսենալում» և ԱՊԼ-ի 14 հանդիպման է մասնակցել: